Օվերչուկը հաջորդ շաբաթվա վերջին կհանդիպի ադրբեջանական կողմի հետ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթվա վերջին շփումներ է նախատեսում ադրբեջանական կողմի հետ։

Հարցին` արդյոք հանդիպումը լինելու է Բաքվում, Օվերչուկը պատասխանել է, որ հանդիպումը կկայանա Ռուսաստանում։

Մինչ այդ նա լրագրողներին հայտնել էր, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն առնչվող հարցեր։

«Հաջորդ շաբաթվա վերջին հանդիպում եմ նախատեսում նաև ադրբեջանական կողմի հետ։ Այնտեղ նույնպես կքննարկենք այդ հարցերը։ Այնպես որ, շարժ կա», – ասել է նա։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ կքննարկվի ՌԴ–ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտի վերաբերյալ եռակողմ հանդիպման ձևաչափը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031