Թուրքիան դատապարտում է Պաղեստինում Իսրայելի բնակավայրեր կառուցելու որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Իսրայելի կողմից Արևմտյան ափի տարածքում և Արևելյան Երուսաղեմում բնակավայրեր կառուցելու վերաբերյալ ծրագրի հաստատումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվում է, որ այդ քայլը բաժանում է Արևմտյան ափը Արևելյան Երուսաղեմից և անտեսում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի բանաձևերը, ինչպես նաև թիրախավորում է Պաղեստինի տարածքային ամբողջականությունը, երկու պետությունների Պաղեստին, Իսրայել լուծման հիմքը և երկարատև խաղաղության հույսերը։

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և վճռական պայքարին»,-նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել էր, որ նախատեսում են հաստատել «E1» նախագիծը, որը կընդլայնի պաղեստինցիներից «բռնագրավված բնակավայրերը օկուպացված Արևելյան Երուսաղեմում՝ վերացնելով պաղեստինյան պետության գաղափարը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031