Բաժիններ՝

ԱՄՆ դեսպանատունը հերքել է մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին տեղեկությունները

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է հայկական որոշ լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը ԱՄՆ մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին: ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է.

«ԱՄՆ դեսպանությանը հայտնի է դարձել, որ որոշ լրատվամիջոցներում տեղ են գտել ՀՀ քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին սխալ տեղեկություններ: Վիզայի պահանջների որևէ փոփոխություն չի եղել, իսկ տեղեկատվության աղբյուրի հղում չպարունակող այս հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ վիզաների մասին ճշգրիտ տեղեկատվություն կարող եք գտնել ԱՄՆ դեսպանության կայքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30