
«Նոա»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայում Լյուբլյանայի «Օլիմպիա»-ն է

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը հայտնի են:
Հայաստանի չեմպիոնի Երևանի «Նոա»-ն կմրցի Լյուբլյանայի «Օլիմպիա»-ի հետ:
Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 28-ին:
Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն եվրագավաթային այս շրջանը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից, որից հետո հայտնվել էր Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում։ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Լինքոլն Ռեդ Իմպս»-ից կրած պարտությունից հետո «Նոա»-ն պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։