ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը 2024 թվականին աճել է  6,8%-ով. Միշուստին

ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2024 թվականին աճել է 6,8%-ով՝ մոտենալով 9 տրիլիոն ռուբլու նշագծին: Ինչպես տեղեկացնում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է «փոխադարձ առևտրին էական խթան» տալու անհրաժեշտության մասին:

«Դրա ծավալն անցյալ տարի աճել է 6,8%-ով՝ մոտենալով 9 տրիլիոն ռուբլու, – ասել է Միշուստինը: – Ներուժն ավելի մեծ է»:

Ռուսաստանի վարչապետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ գոյության 10 տարվա ընթացքում միավորման առջև ծառացել են «ամենատարբեր խնդիրներ»:

«Գլխավորն այն է, որ մենք աշխատել ենք դրանք միասին լուծելու համար՝  վստահության և միմյանց շահերի հանդեպ հարգանքի հիման վրա: Վստահ եմ, որ դրանում է ապագա հաջողությունների գրավականը», – եզրափակել է Միշուստինը:

Տեսանյութեր

Լրահոս