Հնդկաստանը Իսրայելի «Երկաթե գմբեթի» պես հակահրթիռային պաշտպանության համակարգ կստեղծի. Մոդի

Հնդկաստանը առաջիկա տասը տարիների ընթացքում կստեղծի Իսրայելի «Երկաթե գմբեթի» նման հրթիռային պաշտպանության համակարգ, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հաջորդ տասը տարիների ընթացքում, մինչև 2035 թվականը, ուզում եմ ընդլայնել, ուժեղացնել և արդիականացնել անվտանգության ազգային վահանը… Հնդկաստանը ձգտում է «Երկաթե գմբեթի» նման սեփական հակահրթիռային պաշտպանության համակարգը մշակել, որը կկոչվի «Սուդարշան Չակրայի առաքելություն» և նախատեսված կլինի կրիտիկական օբյեկտների, այդ թվում՝ քաղաքացիական շրջանների պաշտպանության համար», – ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրը։

Հնդկաստանի վարչապետն ընդգծել է, որ այդ համակարգը պետք է նախագծվի և արտադրվի Հնդկաստանում։

«Հզոր այդ համակարգը ոչ միայն կհակազդի ահաբեկչական հարձակումներին, այլև պատասխան հարվածներ կտա», – հավելել է նա։

Մոդիի հայտարարությունները հնչել են Հնդկաստանի և Պակիստանի միջև շարունակվող լարվածության ֆոնին։

Տեսանյութեր

Լրահոս