Բաժիններ՝

«Բոլոր ավտոմեքենաները վաղն ուղիղ 12:05-ին 20 րոպեով ուղղակի թող դադարեցնեն երթևեկությունը». Նիկոլ Փաշինյան

«Վաղը ժամը 7-ին նորից հավաքվում ենք հանրահավաքի Հանրապետության հրապարակում»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ վաղն առավոտից նոր թափով և ծավալներով շարունակվում են գործադուլները, դասադուլները. «Եվս մի քայլ ենք անում և ավարտին ենք հասցնում այս պատմությունը: Բոլոր ավտոմեքենաները վաղն ուղիղ 12:05-ին 20 րոպեով ուղղակի թող դադարեցնեն երթևեկությունը»:

Ն. Փաշինյանը կոչ արեց նաև շրջափակել բոլոր փողոցները: Նա իր գործողությունները սկսելու է 12:00-ից Ազատության պողոտա-Կոմիտաս պողոտաները միացնող էստակադայի մոտակայքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30