Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան։ Այս մասին լրագրողներին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ էր Ռուսաստանում։ Մոտ ժամանակներում նույնպես մենք նրան սպասում ենք Ռուսաստանում», – ասել է նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24–ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ Ալթայի Հանրապետություն` մասնակցելու Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։ Փաշինյանն Ալթայի Հանրապետություն է մեկնել կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր` Արփիի հետ։

Տեսանյութեր

Լրահոս