
Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները ՀՀ զինծառայողներին բուժօգնություն են ուսուցանում

Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները օգոստոսին ընթացող «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության շրջանակում ՀՀ զինծառայողների համար ուսուցում են անցկացնում բուժօգնության հարցերի շուրջ։ Վարժանքի ընթացքում համեմատվում են կիրառվող սարքավորումները և ՀՀ խաղաղապահ բրիգադի զինծառայողները ցուցադրում են իրենց կարողությունները. հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
««Արծիվ գործընկեր-2025» զորավարժությունը, որը միտված է միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանումների փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը, կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակմանը և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդմանը, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ուսումնական ծրագիրն է, որին մասնակցում են Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողներ:
«Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր»։