
Ազատության հրապարակում «Վերջին զանգի» տոնական համերգ կլինի

Երևանի քաղաքապետարանը մայիսի 25-ին՝ ժամը 19.00-ին, հրավիրում է շրջանավարտներին Ազատության հրապարակ՝ մասնակցելու «Վերջին զանգին» նվիրված ուրախ տոնական համերգային ծրագրին, որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգը կմեկնարկի ժամը 19:00-ին։