
Պատահար Թբիլիսյան խճուղում

Մայիսի 24-ին՝ ժամը 23:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շենքի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Suzuki Vitara» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., 1989 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: