Հունիսի 10-ին, ժամը 02:17-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 180 ա հասցեում գտնվող տնակում:
Այսօր՝ վաղ առավոտյան, ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին և հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների համար։
Մարդիկ ապրում են երջանկության փնտրտուքով: Երջանկությունը տարբեր անձանց համար տարբեր է: Սի մասը գտնում է. որ այն հարուստ լինելն է. մյուս մասը երջանկության հասնելու համար ձգտում է իշխանության, սակայն դրա փոխարեն հանդիպում է թշնամիների, սուտ բարեկամների որոգայթների:
Երրորդ տարին անընդմեջ իրականացվող էկոտուրիզմի փառատոնն ամեն տարի բազմազան միջոցառումներ և հետաքրքրություններ է ստեղծում ակտիվ հանգստի սիրահար զբոսաշրջիկների համար:
Հունվար-մայիս ժամանակահատվածում ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ ՀԾՏՄԿՊ) կողմից դիտարկված և համեմատված 80 ապրանքատեսակներից 16-ի միջին գները աճել են, 24-ինը՝ նվազել և 40-ինը մնացել անփոփոխ կամ տատանվել 1 տոկոսի միջակայքում:
Համայնքապետարանում հանրային բաց լսում-քննարկում է տեղի ունեցել:
Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018թ. առաջին հինգ ամիսներին կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:
Հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի կողմից՝ իրեն առևանգելու փորձի վերաբերյալ Մասիսի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վրաստանի արեւելքում էքսկուրսիոն ավտոբուսի վթարի հետեւանքով 4 մարդ է զոհվել:
Հունիսի 9-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում արջը վնասել է 8 փեթակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան:
Աշխատանքից ազատվել է Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, որը զբաղեցրել էր այդ պաշտոնը 2009թ-ից:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանին։
Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի, որոնք Իրանի քաղաքացիներ են:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան բակում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:
Հունիսի 9-10-ը, 14-ին առանձին շրջաններում, հունիսի 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Հունիսի 5-ին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ընդունեց մոտոցիկլետներ վարողների:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության դեպք են բացահայտել։
Կյանքից հեռացել է գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հայրը՝ Սերգեյ Գասպարյանը։
Հունիսի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդավան գյուղի 2-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 1982 թ. ծնված Սիրանուշ Ա.-ին, 2009 թ. ծնված Դավիթ Ա.-ին և 2013 թ. ծնված Հայկ Ա.-ին, ինչի հետևանքով Հայկ Ա.-ն տեղում մահացել է, իսկ Դավիթ Ա.-ն և Սիրանուշ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունիսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, Արցախի փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Նոր Արեշի բնակիչներ Ատոմ Կարապետյանին և Վարուժան Հարությունյանին:
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները դադարած համարելու մասին:
Հունիսի 9-ին, ժամը 09:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 6 շենքի երեսպատման սալիկներն ընկել են, առկա է կախված սալիկների ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ողջ կազմով տեղափոխվել Գյումրի:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։
Հունիսի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել 1965 թ. ծնված Ալեքսանդր Կ.-ին:
Հունիսի 7-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում 5 ամսական աղջիկ երեխա է մահացել։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հաստատեցին լուրը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին, ժամը 17։50-ին։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իշխանությունների հայտարարություններից հետո պոլիկլինիկաներում սկսված շարժը, կոռուպցիոն բացահայտումները նոր դրսևորումներ են ստանում:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում հունիսի 8-ին ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էր:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ` հունիսի 8-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ 44-ամյա Արմեն Գ-ի դիմումի փաստով: