
Փրկարարներն ապամոնտաժել են երեսպատման սալիկները

Հունիսի 9-ին, ժամը 09:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 6 շենքի երեսպատման սալիկներն ընկել են, առկա է կախված սալիկների ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են երեսպատման սալիկները՝ մոտ 1 քմ: