
«Արաբկիր» ԲԿ-ում 5 ամսական աղջիկ երեխա է մահացել

Հունիսի 7-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում 5 ամսական աղջիկ երեխա է մահացել։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հաստատեցին լուրը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին, ժամը 17։50-ին։
«Ժամը 18:20-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նույն օրը՝ ժամը 16:15-ին, ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է ընդունվել 2018 թվականի հունվարին ծնված աղջիկ երեխա, ով նույն օրը ժամը 17:50-ին մահացել է։ Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն»,-նշեցին Ոստիկանությունից: