Բաժիններ՝

Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը հիվանդներից հափշտակել է 830.000 դրամ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության դեպք են բացահայտել։

Նախնական քննությամբ պարզվել է, որ «Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հիվանդանոց ընդունված ու պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացած մի տղամարդու վիրահատության համար նրա մորից խաբեությամբ պահանջել ու ստացել է 300.000 դրամ, նույն հիմունքներով բուժօգնություն ստացած մեկ այլ քաղաքացու մորից էլ՝ 245.000 դրամ, մեկ ուրիշի կնոջից էլ խաբեությամբ պահանջել ու ստացել է 35․000 դրամ՝ դարձյալ վիրահատության համար։

Բացի այս ոստիկանները պարզել են, որ «Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը հիվանդանոց ընդունված և ապահովագրական միջոցներով բուժօգնություն ստացած մի տղամարդուց էլ խաբեությամբ պահանջել ու ստացել է 250.000 դրամ` հափշտակելով ընդհանուր 830.000 դրամ։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930