
Գ. Հովսեփյան փողոցում տեղի բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է տնակում գտնվող գույքը

Հունիսի 10-ին, ժամը 02:17-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 180 ա հասցեում գտնվող տնակում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Ո.-ին պատկանող տնակում, որը ծառայում է որպես արհեստանոց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին, մարվել՝ 03:50-ին:
Այրվել է տնակը՝ մոտ 20 քմ, ներսում գտնվող գույքն ամբողջությամբ, հարակից տան փայտե կառուցատարրերը՝ 1 գմ: