Պոլիկլինիկա­ներում սկսված շարժը, կոռուպցիոն բացահայտումները նոր դրսևորումներ են ստանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իշխանու­թյունների հայտարարություններից հետո պոլիկլինիկա­ներում սկսված շարժը, կոռուպցիոն բացահայտումները նոր դրսևորումներ են ստանում: Ոգևորված արդեն իսկ կատարված բացահայտումներից և պոլիկլինիկաների որոշ ղեկավարների ազատումներից՝ հիմա էլ Երևանի թիվ 12 պոլիկլինիկայի աշխատողներն են դժգոհություններ հայտնում տնօրեն Արմեն Վարդումյանից:

Աշխատա­կիցները «Ժամանակ»-ի հետ զրույցում ասացին, որ պոլիկլինիկայում՝ խառնաշփոթ է սկսվել: Տնօրենը աշխատակիցների հետ հանդիպումներ է ունենում, որը երբևէ չի եղել: Աշխատակիցների խոսքով՝ տնօրենը վտանգներ է տեսնում: Աշխատակիցներից շատերը վախենում են արտահայտվել, քանի որ կարող է զրկվեն աշխատանքից: Տնօրենի թի­մակիցները, հովանավորյալներն անընդհատ քարոզում են նրա «լավ մարդ» լինելը, որը նշանակում է դժգոհների աշխատանքից զրկվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930