
Քաղաքացիները վրաերթի են ենթարկվել. նրանցիցի մեկը մահացել է

Հունիսի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդավան գյուղի 2-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 1982 թ. ծնված Սիրանուշ Ա.-ին, 2009 թ. ծնված Դավիթ Ա.-ին և 2013 թ. ծնված Հայկ Ա.-ին, ինչի հետևանքով Հայկ Ա.-ն տեղում մահացել է, իսկ Դավիթ Ա.-ն և Սիրանուշ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին. նա ձերբակալված է:
Կատարվում է քննություն: