Բաժիններ՝

Աջափնյակ վարչական շրջանում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է դեպքից ժամեր անց

Հունիսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, Արցախի փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Նոր Արեշի բնակիչներ Ատոմ Կարապետյանին և Վարուժան Հարությունյանին:

Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Մարգարյան փողոցի 41 շենքի մի բնակարանից հափշտակել են, զարդեր, կենցաղային իրեր, ու ժամացույց:

Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ատոմ Կարապետյանն ու Վարուժան Հարությունյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930