Բաժիններ՝

Վահե Գրիգորյանը տուժող է ճանաչվել, ստացվել է տեսագրությունը

Հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի կողմից՝ իրեն առևանգելու փորձի վերաբերյալ Մասիսի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դատախազի որոշմամբ Վահե Գրիգորյանը ճանաչվել է տուժող: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխագոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքի վայրից ստացվել է տեսագրող սարքի միջոցով իրականացված տեսագրությունը:

Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930