ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի դիմաց Ռ.Հակոբյանին հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել դատակոչված վկա Բորիկ Հակոբյանի որդուն:
Մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափը կսահմանվի ամսական 100 000 դրամ։
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր աշխատանքային այցով Արարատի մարզում էր, որտեղ մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ եղավ մարզի մի շարք համայնքներում եւ մթերող կազմակերպություններում:
Ոստիկանությունը Երևանում 1 միլիարդ 31 միլիոն 330 հազար դրամի յուրացման դեպք է բացահայտել:
55-ամյա Համբարձում Բաղդասարյանը որոնվում է որպես անհետ կորած:
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն արվեստագետներին և արվեստի առաջատար գործիչներին ներգրավել է ԱՄՆ-ում իրականացվող փոխանակման ծրագրերում:
«Անձրևը որևէ վնաս չի տվել, շատ չնչին վնաս է հասցրել գյուղատնտեսությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 14-ին չհայտարարված այցեր են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 14-ին կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը ղեկավարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Օրվա լրահոսն անսպասելի էր: Անակնկալները վերջին շաբաթների լրահոսում եզակի չեն: Բայց այս անգամ երկու առերևույթ տարբեր ու միմյանց հետ չկապվող լուրեր հայտնվեցին քով քովի: Մեկը տեղական լուր էր: Մյուսը` արտերկրից էր:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում ֆինանսական աուդիտի հաշվետվությունը ուղարկել է Շիրակի մարզի դատախազություն: Հաշվետվությունում մի շարք չարաշահումներ են ֆիքսվել:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել N զորամասում սննդի բաշխման գործընթացում. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզի հետևանքով 4 տեսակի կենդանիների անկում է գրանցվել:
Հունիսի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել էր նախկին դատավորի կախված դին։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին:
«Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քերական գործով վերականգնվել է պատճառված՝ 11.315.949 ՀՀ դրամի վնասը:
Հունիսի 13-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Յուքոմ» ընկերության անվտանգության պատասխանատուից հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի հրապարակում գործող իրենց գրասենյակի ձայնային ազդանշանը միացել է, և ինքը մեկնել է այնտեղ ու նկատել, որ դուռը բաց է, կատարվել է գողություն:
ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման խնդիրները:
Հունիսի 14-ին, ժամը 12:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածից դեպի 9-րդ զանգված տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած (արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած աշխատանքային խումբը Ռուսաստանի Դաշնությունում` Չեբարկուլում, մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր մարտական պատրաստության և դաշտային ուսուցման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստին և ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորավարժադաշտում անցկացվող մարտական պատրաստության գործնական միջոցառումներին:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զորակոչիկներից և նրանց հարազատներից խաբեությամբ գումարներ հափշտակելու մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 13 անձի:
Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետը հավանություն է տվել կենսաթոշակային տարիքը կանանց համար մինչեւ 63 արեկան եւ տղամարդկանց համար մինչեւ 65 տարեկան աստիճանական բարձրացմանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն` վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացվել արտերկրներ մեկնելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած և խարդախության զոհ դարձած անձանց կողմից:
ժամը 16:00-ի դրությամբ Արմավիրի մարզի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարաները որոնողական աշխատանքներ են իրականացնում Գեղակերտ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Այգեշատ գյուղերում, իսկ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ Նոր Խարբերդ գյուղում:
Սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում ձևափոխվում են կազմակերպությունները, մոտեցումներն ու մեթոդները, տարբեր սերունդների՝ կյանքի առաջնահերթություններն ու արժեքները, ինչպես նաև մարդկային հարաբերությունները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստան կատարած այցի արդյունքներով:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորեց Հայաստանում խոսքի ազատության խթանումը և լրագրողների մասնագիտական աշխատանքի պաշտպանվածությունը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել է անհամապատասխանություն:
Հունիսի 14-ին` ժամը 03.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավի մեջ անկարգ ուղևոր կա: