Հայտնի է դարձել ինքնասպանություն կատարած դատավորի անունը
Հունիսի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել էր նախկին դատավորի կախված դին։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել ինքնասպանության փաստով։
Այդ օրը վաղ առավոտյան Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Նորք-Մարաշի տներից մեկը, որտեղ այգում ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։
168.am-ի տեղեկություններով՝ ինքնասպանություն կատարած անձը նախկին դատավոր Հելբերտ Մարգարյանն էր, ով երկար տարիներ աշխատել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։