Գյումրու ծննդատան ֆինանսական աուդիտի հաշվետվությունը ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում ֆինանսական աուդիտի հաշվետվությունը ուղարկել է Շիրակի մարզի դատախազություն:
Հաշվետվությունում մի շարք չարաշահումներ են ֆիքսվել:

«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ ֆինանսական աուդիտի հաշվետվության ուսումնասիրությամբ փաստվել են մի շարք չարաշահումների վերաբերյալ տվյալներ։ Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն Քրեական դատավարական օրենսգրքի 180 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու և ձեռք բերված արդյունքներով տվյալ օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելու հանձնարարությամբ:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930