ՌԴ-ի կառավարությունը հավանություն տվեց կենսաթոշակային տարիքի բարձրացմանը

Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետը հավանություն է տվել կենսաթոշակային տարիքը կանանց համար մինչեւ 63 արեկան եւ տղամարդկանց համար մինչեւ 65 տարեկան աստիճանական բարձրացմանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Հունիսի 14-ին կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն՝ 2034 թվականին կանանց համար կենսաթոշակային տարիքը կկազմի 63 տարեկան, իսկ 2028 թվականին տղամարդկանց համար կենսաթոշակային տարիքը՝ 65 տարեկան:

Այսպիսով, կառավարության որոշմամբ նախատեսվում է կենսաթոշակային տարիքի բարձրացման երկարատեւ ժամանակամիջոց, որը կսկսվի 2019 թվականից:
Սկսած 2019 թվականից, կենսաթոշակային տարիքի նշաձողը տարեկան կբարձրանա մեկ տարով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930