Բաժիններ՝

«Լրջագույն փոփոխություններ են սպասվում». Արտակ Զեյնալյանը՝ Արարատ Զուրաբյանին

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը բարձրացրեց ճանապարհատրանսպորտային նշանների հարցը։

Ըստ նրա՝ այդ նշաններն ունեն թակարդ կրելու հատկություն։ Ա. Զուրաբյանը գտնում է՝ կառավարությունը պետք է հանձնարարություն տա, որ այդ խնդրով զբաղեն, և ոլորտի ներկայացուցչին ուղարկի ԱՄՆ՝ այնտեղի փորձն ուսումնասիրելու։

Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ դա շատ կարևոր հարց է, և ինքն էլ է պատգամավոր եղած ժամանակ բարձրացրել նմանատիպ խնդիրներ. «ՀՀ-ում ճանապարհային  երթևեկության նշանները տեղադրելու նորմատիվ իրավական ակտ բացակայում է։ Մենք հիմա աշխատում ենք հայեցակարգի վրա՝ այստեղ լրջագույն ռեֆորմներ իրականացնելու համար»։

Նա ասաց, որ պատրաստվում են նորմատիվ իրավական ակտ ընդունել նաև տեսախցիկների և արագաչափերի տեղադրման վերաբերյալ. «Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, ու անպայման լուծումներ կտրվեն։ Լրջագույն փոփոխություններ են սպասվում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930