
10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ է կատարել

10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն արդեն դատարանում է:
Մեղադրանքի համաձայն՝ Սամվել 2018թ․ փետրվարի 23-ին 25․04․2008թ․ ծնված մի աղջնակի հրավիրել է իր բնակարան՝ նրան համոզելով, թե իր բնակարանում կան երեխաներ և որ վերջիններիս հետ կարող է աղջիկը խաղալ, սակայն տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դիտավորությամբ հանել է իր տաբատը և պահանջել երեխայից ձեռք տալ իր սեռական օրգանին, սակայն աղջիկը հրաժարվել է կատարել պահանջը և հայտնել, որ այդ մասին կտեղեկացնի հայրիկին, մորեղբորը և հորեղբորը: Այդ ամենից հետո Սամվելը բացել բնակարանի մուտքի դուռը և աղջիկը հեռացել է իր բնակարանից։
Սամվելին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Աղբյուր` Փաստինֆո