
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են բունտ անել ՔԿՀ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են բունտ իրականացնել ՔԿՀ-ում՝ բռնություն կիրառելով ՔԿՀ-ի մասնագետների վրա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրելու ընթացքում դատապարտյալների քանակի հաշվառում իրականացնելու ժամանակ վիճաբանել է հիմնարկի հերթափոխի խմբի գլխավոր մասնագետ Թաուլ Հակոբյանի եւ նույն խմբի գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի հետ խցի դիտանցքը ներսի կողմից չփակելու եւ լույսը չանջատելու վերաբերյալ:
Խոսակցությունն այն աստիճան է թեժացել, որ դատապարտյալը բռնություն է գործադրել Թաթուլ Հակոբյանի, Հրաչյա Նիկողոսյանի նկատմամբ՝ նրանց հասցնելով մարմնական վնասվածքներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: