Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:
Հունիսի 11-ին, ժամը 12:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայք փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել:
Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավար Կարոլին Դուեզին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմաբան Գևորգ Յազըճյանը պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել Գարեգին Բ կաթողիկոսի ընտրությունը տարիներ առաջ։
Հունիսի 11-16-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Հունիսի 11-ին, ժամը 9.35-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Վիանո» մակնիշի ավտոմեքենան Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 41 հասցեի դիմաց վազանց կատարելիս բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և վրաերթի ենթարկել քույրեր` 2004 թ. ծնված Ա. Մ.-ին և 2002 թ. ծնված Թ. Մ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունիսի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին. ուղևորուհին՝ 52-ամյա Մարգարիտ Խալոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունիսի 10-ին կալանավորվել է Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը։
Հունիսի 10-ին, ժամը 18.00-ի, սահմաններում Երևան-Երասխ ճանապարհին` Այնթապ գյուղի մոտ, իրար են բախվել «Օպել Օմեգա» եւ «ԲՄՎ-528» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը եւ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
«Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը հայտարարվում է բացված։ «Ավրորա» մրցանակը համաշխարհային մարդասիրական պարգեւ է, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է մերօրյա հերոսներին՝ ճանաչման արժանացնելով նրանց, ովքեր սեփական կյանքին սպառնացող ռիսկերի պայմաններում փրկում եւ վերափոխում են բազում մարդկանց կյանքը։ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։
Հունիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Հայաստանի կառավարությունը հունիսի 11-ի արտահերթ նիստում կքննարկի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը:
Հունիսի 9-ին ամփոփվել են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված 18-րդ համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլի արդյունքները:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները յուրացման հերթական դեպքն են բացահայտել։
Հունիսի 10-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 29 շենքի բնակարաններից մեկից եղել է շտապօգնության կանչ. բնակիչներ` 1972 թ. ծնված Դավիթ Ս.-ի և 1989 թ. ծնված Արուսյակ Ս.-ի մոտ եղել է ինքնազգացողության հանկարծակի վատացում «էկզոգեն թունավորում» շմոլ գազից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները, սակայն այս գործընթացում առավել գնահատելի է քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ և ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն:
Նորիկ Մ.-ն հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը, իսկ այժմ փաստացի տնօրինում է ինքը, ինչի վերաբերյալ չունի համապատասխան փաստաթղթեր և այն կրելու թույլտվություն, իսկ թռչունները որսացել է նշված հրացանով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 8-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:
Հունիսի 11-ին, ժամը 09:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սպենդիարյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնաբերվել են մեթադոնային բուժման մեջ գտնվող վարորդներ։
Հայտնել էինք, որ հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։
Հունիսի 11-ին, ժամը 08:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 21 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 10-ին ժամը 20:22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ադմ.Իսակովի 2Ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը:
Բերման են ենթարկվել պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով։
Հունիսի 11-16-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում:
Մանրամասներ Սևանի թերակղզում տեղի ունեցած սպանությունից․ վրացի ամուսիններ են կալանավորվել:
Հունիսի 11-ին՝ ժամը 05:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Խուդյակով փողոցի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ (մոտ 0,4 մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ: