Գեներալ Մանվելի եղբորորդու հարսանիքին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը՝ բացի Դավիթ Տոնոյանից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ռենեսանս» ռեստորանում մեծ շուքով կայացել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արայիկ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը, որին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը․ ԱԺ-ն՝ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ, նախկին նախարարներ, Սերժ Սարգսյանը եւ Տարոն Մարգարյանը։

Ներկաները մոտեցել-հետաքրքրվել են Երեւանի քաղաքապետից երեկ տեղի ունեցած ձերբակալությունների եւ ԱԱԾ-ի՝ «Երեւան» հիմնադրամ մտնելու մասին: Նա հանգստացրել է՝ նորմալ է, թող քննեն։ Հարսանիքի մասնակիցները գրեթե նույն եռանդով խմել են Սերժ Սարգսյանի կենացը եւ արձանագրել, որ նախկին ԱԻՆ, այժմ պաշտպանության նախարարին հատկացված սեղանը սկզբից մինչեւ վերջ դատարկ է մնացել՝ Դավիթ Տոնոյանն ու ՊՆ անձնակազմը չեն մասնակցել հարսանիքին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս