Արայիկ Հարությունյանը՝ Երևան» հիմնադրամում սկսված ԱԱԾ-ի ստուգումների մասին
«Ուրախ եմ, որ օրենքն աշխատում է Հայաստանի Հանրապետությունում։ Բայց եկեք սպասենք մինչև վերջ, քննությունն ավարտվի, նոր գնահատական կտանք: Ես դահլիճում եմ իմացել այդ մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախկին անդամ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով «Երևան» հիմնադրամում այսօր սկսված ԱԱԾ-ի ստուգումներին:
Արարատյան բակալավրիատում աուդիտի արդյունքները Ա.Հարությունյանը խոստացավ հրապարակել վաղը:
Անդրադառնալով Գիտության կոմիտեի նախագահի` կոռուպցիոն սկանդալում ներգրավված լինելու մասին լուրերին, նախարարը հորդորեց դադար վերցնել 2-3 օր, որպեսզի աժիոտաժը հանդարտվի, որովհետև յուրաքանչյուրը նշանակումներին արձագանքում է իր անձնական ընկալումների, շահերի և չբավարարված պահանջների դիտակետից:
Ըստ նրա` որևէ պաշտոնյա չունի անձեռնմխելիություն և, եթե պարզվի, որ կան կոռուպցիոն լուրջ խնդիրներ և անբավարար աշխատանք, միջոցներ կձեռնակվեն: