Բաժիններ՝

Վթար Եղվարդի խճուղում. տուժածի վիճակը ծանր է

Հունիսի 14-ին՝ ժամը 00:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ Օլիմպավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ի. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-104» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Է. Խ. և Ա.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել են «Արմենիա ՀԲԿ»:

Բժիշկները Ա-ի առողջական վիճակը գանահատել են ծանր, իսկ Է.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս