ՊԵԿ-ը գիշերային ստուգումներ է անում. մտել են Ծառուկյանի գազալցակայաններ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում։ Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել եւ ակտեր գրել։

ՊԵԿ լրատվականից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, նաեւ գիշերային ստուգումներ են անում, բայց՝ հանրապետության բոլոր գազալցակայաններում։

Թե ինչ արդյունքներ են գրանցել ստուգողները, խոստացան ասել ավելի ուշ, երբ կամփոփեն արդյունքները, նախնական նշեցին, որ 70 գազալցակայան են ստուգել, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են հայտնաբերել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930