Բաժիններ՝

Արտակ Զեյլանյանն աշխատանքից ազատել է Սերոբ Հարությունյանին և Տիգրան Նավասարդյանին

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել են  «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետերը: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանն իմ՝ N 298-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 300-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդուարդ Մյասնիկի Գրիգորյանին:

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանն իմ՝ N 299-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 301-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին»,- գրել է նա:

Այսօր՝ 29.06.2018թ.Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ…

Gepostet von Artak Zeynalyan am Freitag, 29. Juni 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս