Հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ ընտրվեցին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հոգաբարձուների խորհրդի նախագահն ու քարտուղարը։ Նիստից մոտ մեկ ժամ անց թանգարան-ինստիտուտ ժամանեց Հայկ Դեմոյանը, ով հայտարարեց, որ ինքը թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է, և ԿԳ նախարարն ապատեղեկատվություն է տարածում, քանի որ գիտխորհուրդը դեռ գործում է, մինչև կկազմի հաջորդ գիտխորհուրդը։
Հուլիսի 3-ին, ժամը 08:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 45/1 շենքի մոտակայքում ծառը պոկվել և ընկել է մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը:
Հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, Արագածոտնի մարզի Ձորափ-Ագարակ ճանապարհին «ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայի արգելակման հետեւանքով 72-ամյա տղամարդը «ԳԱԶել»-ի սրահում գլուխը խփել է երկաթյա բռնակին եւ հուլիսի 2-ին, ժամը 16.10-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Հուլիսի 2-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Հանրապետություն-Սայաթ Նովայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա Գայանե Գևորգյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
«Հայկ Դեմոյանի հետ կապված երբեք խնդիր չեմ ունեցել, անձնապես իրեն չեմ ճանաչում»,- այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայկ Դեմոյանի բարձրացրած հարցերին, մեղադրանքներին:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար ընտրվեց Նարինե Մարգարյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ծանոթ է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խնդիրներին և կաշխատի հնարավորինս հարթ անցկացնել այս անցումային փուլը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 30.09.2018թ. «ՄՏՍ Ռուսաստան»-ի ցանցում ինտերնետի 1 ՄԲ սակագինը կկազմի ընդամենը 9 դրամ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման՝ ծառայելու։
վարտվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում Լոռու մարզի Միխայլովկա և Ձյունաշող համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված երկու քրեական գործերի նախաքննությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պատվիրակությանը` արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ։
Ոստիկանության ՔՀԳՎ ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ, հուլիսի 2-ին՝ ժամը 15.05-ին, Թոթովենցի փողոցի 4-րդ նրբանցքում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արսեն Գ.-ին:
Հունիսի 28-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները ապօրինություններ են կատարում:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ որոշոմ կայացվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնի թափուր մրցույթ հայտարարել։
Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը:
Նոր Հայաստանն արժանի է ԱՄՆ-ի ամենալայն աջակցությանը:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և ժամը 15.30-ին բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Կարինե Մ.-ն:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 19 պոլիկլինիկայում հայտնաբերվել և ժամը 15.30-ին բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արմեն Պ.-ն,:
Հուլիսի 2-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Քաշաթաղի շրջանի «Վանատուն» կոչվող տեղանքում բռնկված հրդեհի մասին: Քաշաթաղի ՀՓՄ-ի երեք մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են արդարադատությունն ու դատական համակարգն անձանց առավել մատչելի դարձնելու հետ կապված խնդիրները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տռարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 2-ին՝ ժամը 17:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Էրեբունի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող չշահագործվող խանութում:
Հուլիսի 2-ին՝ ժամը 23:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 27 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 3-ին՝ ժամը 05:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` Ավան-Առինջ 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Բաբաջանյան փողոցի, Աճառյան փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը։