Հրդեհ Վեդիում. մեկնել է երկու մարտական հաշվարկ
Հունիսի 29-ին՝ ժամը 22:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Պարույր Սևակի փողոցում տան տանիք է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել` 23:37-ին:
Պարզվել է, որ այրվել են Պարույր Սևակի փողոցի թիվ 4 տանը հարակից անասնագոմի փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ (մոտ 45 քմ):