Բաժիններ՝

102-րդ ռազմաբազան զորավարժություն է անցկացրել Փանիկի հարակից տարածքում

Փանիկ համայնքի ղեկավարը դիմել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը՝ պարզելու, թե ինչու է ՌԴ 102-րդ ռազմաբազան զորավարժություն անցկացնում համայնքի հարակից տարածքում՝ առանց զգուշացման:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը:

Ըստ գյուղապետի, հուլիսի 17-ին առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։ Զորավարժություններն ուղեցվել են կրակոցներով, պայթյուններով:

«Գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժութունների անցկացման համար երբևէ չի ծառայել և ռազմաբազայի ղեկավարությունից այս մասին պաշտոնական գրություն չի ստացել, մենք նախապես չենք տեղեկացվել»,-նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ ինքն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:

Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել են գյուղի տարածք: Այս հարցով նախատեսված է նաև Շիրակի մարզպետի և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հանդիպումը, որի ընթացքում կհստակեցվեն, թե ինչու է Փանիկի վարչական տարածքն առանց նախազգուշացման ընտրվել զորավարժությունների անցկացման վայր:

Ռազմաբազայի հրամանատարությունը պաշտոնական պատասխան դեռ չի տվել համայնքի ղեկավարի բողոքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031