
ԱԱԾ-ից չեն հերքում, որ Վանեցյանը կարող է առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում. armtimes.com

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից չեն հերքում, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանը հեռանալու է, եւ նրան փոխարինելու հենց Վանեցյանը: «Հայկական ժամանակ»-ը վերջինիս դիրքորոշման մասին հարց ուղղեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանին: Նա նշեց, որ քննարկում պետք է լինի:
«Այս պահին տնօրենը ձեռնպահ եմ մնում հարցի շուրջ որեւէ մեկնաբանությունից, բայց ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի, որից հետո կհայտնի իր դիրքորոշումը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հստակ ժամկետներ չի կարող նշել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: