Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 27-ին, ժամը 12:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեձորի փողոցի թիվ 78/1 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունաստանի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հուլիսի 27-ի ժամը 14:00-ի դրությամբ հրդեհի օջախները վերացված են:
Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ տնօրեն Արա Մինասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին ֆեյսուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հ ՊՆ Ռազմական Ոստիկանության կոչին ընդառաջ ՀՀՊՆ Արարատի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Արարատի ՌՈ բաժին է ներկայացել ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ս.Զ. և ինքնակամ հանձնել մեծ քանակությամբ զինվորական պարագաներ և ունեցվածք։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Պետրոսյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում մասնագիտական հարց էր բարձրացրել, որ չի կարող վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվող մեղադրյալի կալանավորման հարցը քննարկվել այն պայմաններում, երբ մեղադրյալն ազատության մեջ է։
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերհսկողության շրջանակներում իրացման ցանցում հայտնաբերվել է կրկնակի պիտակավորմամբ տավարի պահածոյացված շոգեխաշած միս:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ, որում ասված է…
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ փոխվել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի խափանման միջոցը:
«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում անցկացվելու են «Ընկերակցության մարտիկ» մրցումները:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է:
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացրեցին Հատուկ քնչական ծառայությունից: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Հուլիսի 26-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Էմիլ Հ.-ն:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկան առաջինը և միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է դիաբետի բուժում և վերահսկում ինսուլինային պոմպի և գլյուկոզայի շուրջօրյա մոնիթորինգի միջոցով, որոնք արդի դիաբետոլոգիայի վերջին նվաճումներն են:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Հուլիսի 26-ին, ժամը 20.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1951 թ. ծնված Տեիմուրազ Կ.-ն։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճ է մտել ետնամուտքով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2008թ.-ին Հեղինե Փոգրարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները ստորագրահավաք են սկսել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու համար:
Հուլիսի 27-ին, ժամը 08:10-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մի քանի դիտարկումներ է ներկայացրել «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երկրում համաներում հայտարարելու խնդրանքով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջորդությունը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցում ապօրինություններ են տեղի ունենում:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին, ժամը 4.15-ին, Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Արթուր Հ.-ն։