Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 166-րդ կմ-ին «Nisan Tiida» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորներ՝ Մ. Գ.-ն (1998 թ.) և Ռ. Չ.-ն (1998 թ.) թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս