Բաժիններ՝

Մարաշի զինված խմբի գործով նիստը հետաձգվեց. ամբաստանյալները հրաժարվում են լքել նիստերի դահլիճը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:

Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստը հետաձգեց հանրային պաշտպաններից մեկի բացակայության պատճառով:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 24-ին:

Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպան Նարինե Ռշտունին իր ֆեյսբուքյան էջում գրառել է, որ նախագահող դատավորը դատական նիստը հետաձգելու և հաջորդ նիստը նշանակելու վերաբերյալ դատավարության մասնակիցների, այդ թվում նաև՝ պաշտպանների կարծիքը չի հարցրել:

Այս իրավիճակում՝ գործով ամբաստանյալները հրաժարվում են լքել դատական նիստերի դահլիճը:

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031