Բաժիններ՝

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

Կյանքի 81-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը: Այդ մասին հայտնել է երգչի կնոջ օգնականը:

Հուլիսին ՌԴ Պետդումայի աղբյուրները հայտնել էին, որ Կոբզոնը հոսպիտալացվել է: Օգոստոսի 7-ին երգիչը դուրս էր գրվել հիվանդանոցից: Կոբզոնի առողջության հետ կապված խնդիրներն սկսվել են 2001 թվականին:

2004 թվականին նրա մոտ հայտնաբերվել է ուռուցքաբանական հիվանդություն, որից հետո նրան առաջին վիրահատությունն են արել: 2009 թվականին երգիչը ենթարկվել է եւս մեկ վիրահատության: 2015 թվականին Կոբզոնը հայտնել էր, որ իրեն պետք է վիրահատեն Իտալիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031