Հրդեհ Երևանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ
Օգոստոսի 29-ին` ժամը 20:45-ի0,ն «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող թիթեղյա ծածկով և երկաթե ցանկապատով ամրացված ինքնաշեն շինությունում (սեփականատերը բացակայում է):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել` 23:36-ին:
Ամբողջությամբ այրվել են ինքնաշեն շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 300 քմ), շինության ներսում՝ մոտ 200 հակ կուտակած անասնակեր և 15 հավ: