«Շանթ-2018». ԱԻՆ-ը պայմանական օդային տագնապ է հայտարարել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Երևանում, Տավուշում և Լոռիում պայմանական օդային տագնապ է հայտարարել: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:
«Սեպտեմբերի 13-ին, ժամը 1:45-ի սահմաններում գրանցվել են հակառակորդի օդուժի զանգվածային թռիչքներ և օդային տագնապ հայտարարելու անհրաժեշտություն է առաջացել: Օդային հարվածից բնակչության պաշտպանության նպատակով ձեռնարկվել է բնակչության ազդարարման կազմակերպում: Ժամը 2:35-ին պայմանական կատարվել է կենտրոնական ազդարարման համակարգով և բջջային օպերատորների պատասխանատուների միջոցով ՀՀ բնակչության ազդարարում: 3:20-ին 5 վայրկյանով միացվել են Երևանի` 3, Տավուշի` 4, Լոռու` 3 շչակ»,- նշեց Սաթենիկ Ասիլյանը:
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է ևնպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության ևագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմիններիզորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճաններիբերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողություններիներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ևմերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժությանսցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապեսհամապատասխանեցված են իրականությանը: