Բաժիններ՝

«Տարակուսելի է, որ թավշյա հեղափոխություն իրականացրած երկրում կարող են տեղ գտնել նման արգահատելի իրողություններ». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելու ընթացքում բռնության ենթարկվելու մտահոգիչ փաստը։

Տարակուսելի է, որ ժողովրդավարական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրած երկրում, որը, ի դեպ, հնարավոր դարձավ, այդ թվում՝ նաև լրագրողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, կարող են տեղ գտնել նման արգահատելի իրողություններ։

Իրավապահ մարմիններին հորդորում ենք անհապաղ քննություն իրականացնել միջադեպի կապակցությամբ և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։

Հայաստանի Ժուռնալիստների միություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս