
Լոնդոնի հասարակական տրանսպորտում կարգելեն վնասակար սննդի գովազդը. BBC

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում վնասակար սննդի գովազդի արգելքն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի վերջին:
Այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։ BBC-ի տեղեկություններով՝ շաքարի, աղի եւ ճարպի բարձր պարունակությամբ մթերքների գովազդային հայտարարությունները փետրվարի 25-ից կանհետական մետրոյում եւ վերգետնյա տրանսպորտում:
Այս միջոցը սահմանվում է մանկական ճարպակալման դեմ պայքարելու համար: «Վնասակար սննդի գովազդի ազդեցության նվազեցումը դրանում իր դերը կխաղա ոչ միայն երեխաների, այլեւ ծնողների, ընտանիքների եւ խնամակալների համար, որոնք սնունդ են գնում եւ պատրաստում»,- մեջբերում է անում BBC-ն Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանի խոսքից:
BBC-ի տեղեկություններով՝ Լոնդոնը պահպանում է Եվրոպայում մանկական ճարպակալման ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքներից մեկի կարգավիճակը. Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 10-ից մինչեւ 11 տարեկան երեխաների շուրջ 40 տոկոսը տառապում է ավելորդ քաշից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: