
«Օդալեն» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանից դուրս եկող ավտոմեքենան այրվել է

Նոյեմբերի 26-ին, ժամը 09:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում՝ «Օդալեն» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանից դուրս եկող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան այրվում է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Դավթաշեն 3-րդ թաղամասի 19/2 հասցեում գտնվող «ԳԱՍՄ ՍՊԸ» գազալցակայանում գտնվող «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայում (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1984 թ.): Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:03-ին, մարվել՝ 10:14-ին:
Այրվել են շարժիչի հատվածը, վարորդի խցիկն ամբողջությամբ և երկու անվադող: