Բաժիններ՝

Երևանում տղամարդը դանակահարել է կնոջ եղբայրներին. թեժ վեճի արդյունքում կա 5 վիրավոր. Shamshyan.com

Նոյեմբերի 23-ին Երևանի Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փեսայի կողմից կնոջ եղբայրներին դանակահարելու դեպքով նոր մանրամասներ են պարզվել։ Վիճաբանության հետեւանքով 5 հոգի վիրավորվել է, մասնակիցներից 2-ն էլ նախկինում դատապարտված են եղել եւ նոյեմբերի 1-ին էին համաներմամբ ազատ արձակվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Երևանի ոստիկանության քրեական հետախույզները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 23:30-ին Քանաքեռ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տան մոտ վիճաբանության ժամանակ Գոռ և Սահակ Կիրակոսյանները, Էդգար Մարտիրոսյանը, Սարկավագի փողոցի բնակիչ, 29-ամյա Էդվարդ Հարությունյանը և Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Մանվել Հարությունյանը վիճաբանել են 36-ամյա Սերգեյ Պողոսյանի հետ, և ևս երկու անձի, որոնք ՀՀ քր․ օր․-ի 177 հոդվածի 2-րդ մասով դատապարտված են եղել և համաներման ակտով նոյեմբերի 1-ին ազատ են արաձակվել․ նրանք են՝ 68-ամյա Գրիգոր Խաչատրյանը և 26-ամյա Սմբատ Պողոսյանը։

Վեճի ժամանակ Ա. Կիրակոսյանը «բիտայով» հարվածել է Ս. Պողոսյանին, Գ. Խաչատրյանին և Գ. Միքայելյանին, իսկ Ս. Պողոսյանը խոհանոցային դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Գ. և Ս. Կիրակոսյաններին:

Նրանք Ս. Պողոսյանի կնոջ եղբայրներն են:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, ձեռնարկվում են միջոցառումներ՝ «բիտան» հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ մայրաքաղաքում գործող 2 բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից վնասվածքներով, ինչպես նաև՝ աչքի մասում վնասվածքներով հոսպիտալացվել են 2 երիտասարդներ՝ Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տան բնակիչներ, եղբայրներ՝ 23-ամյա Սահակ Կիրակոսյանը և 26-ամյա Գոռ Կիրակոսյանը: Պարզվել էր, որ նրանց դանակահարել է Քանաքեո 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 26-ամյա Սմբատ Պողոսյանը, որ հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը մասնակցելիս էր եղել իրենց բարեկամի ծննդյան 50- ամյակին և վիճաբանությունը տեղի էր ունեցել Քանաքեռի 6-րդ փողոցում, որտեղ Սահակը փայտով հարվածել էր փեսայի գլխին, նա էլ գործի էր դրել դանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս