Դեկտեմբերի 6-ին, ժամը 06:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Ford» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Եղեգնաձորի, Կապանի, Կոտայքի և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 22:47-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
«Փաստ» թերթը գրում է. «Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանի փաստաբանները ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության վերաբերյալ հայտարարություն են տարածել։
«Պարտավոր ենք օլիգարխիայի գումարներն ուղղել Հայաստանի քարի արդյունաբերության ստեղծմանը: Այն պետության համար կենսական նշանակություն ունի: Առաջարկում ենք արդյունաբերությունն ու գիտությունը վերականգնել: Մեզ պետք է տեսական ֆիզիկա, քաղաքագիտություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուժեղացնում է վերահսկողությունը նպաստներն առավել հասցեական դարձնելու համար: Քայլեր են ձեռնարկվում զարտուղի ճանապարհներով մարդկանց նպաստներ նշանակելու դեպքերը բացառելու համար:
Մոնտվիլ քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) դպրոցի տնօրենությունը պաշտպան է կանգնել Սուրբ Ծննդի մանկական ակնկալիքներին՝ աշխատանքից ազատելով այն ուսուցչուհուն, որն առաջին դասարանցիների հետ պարապմունքի ընթացքում պսակազերծ է արել Սանտա Կլաուսի գոյության մասին առասպելը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության առանձին պաշտոնատար անձանց կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները:
Երևանում նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային ծրագրի վերաբերյալ առաջարկն արդեն մեկ տարի է՝ տեղադրված է քաղաքապետարանի կայքում:
Ֆրանսիական հեղինակավոր GEO ամսագրի դեկտեմբերյան համարում լրագրող Պատրիկ Բուատեի հեղինակությամբ լույս է տեսել Արցախին նվիրված 16 էջից բաղկացած հոդվածաշար:
Կառավարությունը կքննարկի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին հարցը:
Դեկտեմբերի 5-ին ժամը 19:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի սպառողական շուկայում պարբերաբար հայտարարվող զեղչերը, հատկապես՝ վերջին վեց ամիսներին, թե այս կամ այն խանութը հայտարարել է 100-ից մինչև 50 տոկոս զեղչ, իրականության հետ այդքան էլ կապ չունի։
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում:
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախընտրական շրջանում կատարեց վերջին մարզային այցելությունը՝ աշխատանքային այցով մեկնելով Արմավիր։
Արմավիրի մարզի Մերձավան համայնքում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցավ կենցաղային տեխնիկայի գործարանի բացումը, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Գործարանը բացվում է հայ-սիրիական և լիբանանյան համագործակցության արդյունքում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհին ձնախառն անձրև է տեղում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այսօր մետրոյից ուղիղ հեռարձակում կատարելուն:
«Ինչպես որ այսօր, այսուհետ ևս գալու եմ ու գնալու եմ մի օր թատրոն, մի օր թանգարան, օրինակ ծառայեմ մեր հայրենակիցներին»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը և շեշտել.
Դեկտեմբերի 4-ից 8-ը ՀՀ զինված ուժերի բոլոր զորամիավորումների նախապատրաստական ստորաբաժանումներում անցացվում են ավարտական քննություններ:
Ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի վայրում շարունակվում են իրականացվել զննությունները։
Դեկտեմբերի 3-ից 5-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գրիգորյանի ղեկավարությամբ անցկացվել է գումարտակի կազմով մարտավարական զորավարժություն:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հանցագործության մասին հայտարարություն է տարածել, որում ասված է. «Դեկտեմբերի 4-ին, ժամը 09.30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկու փողոցի հատման վայրում՝ նակին «Կանգառ» խանութի մոտ, հարձակման եմ ենթարկվել Շիրակի պետհամալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,Սահակ Մինասյանի ֆան-ակումբի կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանի եղբոր՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմից, որը, անակնկալի բերելով ինձ և այդ բանուկ վայրում գտնվող բազմաթիվ մարդկանց, այլանդակ հայհոյանքներ ուղղելով իմ և ընտանիքիս անդամների հասցեին՝ հարձակվեց ինձ վրա և մարմնական վնասվածքներ պատճառեց…
1988թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի նախօրեին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թիմի շրջանակում:
Դեկտենբերի 4-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1957 թ. ծնված Նարինե Պ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.20-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում թիվ 71 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 24.000 դրամ, բանկային, զեղչային քարտեր և այցեքարտեր՝ պատճառելով մոտ 44.000 դրամի վնաս:
Գորիսի քննչական բաժինը Շուռնուխում ԼԳԲՏ անձանց վրա խմբակային հարձակման գործը կարճել է:
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե «դեկտեմբերի 3-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաև Ստեփանավանի, Թումանյանի,Տաշիրի բաժիններ են բերման ենթարկվել երկու տասնյակից ավելի անձինք, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ»: