Բաժիններ՝

«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է, որ բերման են ենթարկվել իր տեղական կառույցի աշխատակիցներ

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե «դեկտեմբերի 3-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաև Ստեփանավանի, Թումանյանի,Տաշիրի բաժիններ են բերման ենթարկվել երկու տասնյակից ավելի անձինք, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ»:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը (ԳԳՄ) պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, իսկ Լոռու ԳԳՄ-ի բոլոր աշխատակիցները բնականոն կերպով կատարել և կատարում են իրեց աշխատանքային առօրյա գործառույթները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31