«Երևան 2800» մշակութային հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և Երևան տեղափոխել նոր արհեստական տոնածառ 35մ բարձրությամբ՝ իր համապատասխան լույսերով և զարդարանքով՝ 85 միլիոն 32 հազար ՀՀ դրամով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են Հիմնադրամի հոգաբարձուներ Վահագն Թեւոսյանը, Լենա Նազարյան, Սերժ Թանկյանը, Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը եւ Լուսինե Քասարջյանը:
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Միքայել Վարդանյանը, Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, ընդհանուր առմամբ 84 մլն դրամի օգնություն է տրամադրել Տավուշի մարզի բոլոր, սոցիալապես անապահով, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 167 անձանց: Յուրաքանչյուրին հատկացվել է 500 հազար դրամ: Մանրամասները` տեսանյութում:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ավագանու արտահերթ նիստի ընթացքում հանդես եկավ ելույթով և նշեց, որ եկել է քաղաքապետին և ավագանու անդամներին շեղելու «տոնածառի հանդեսից»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 22-23-ը, դեկտեմբերի 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 21-ին հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի խոսքով՝ 2019 թվականի բյուջեն 2018 թվականի բյուջեի համեմատ ունի առնվազն 2 մլրդ դրամի աճ, ինչը համարում է բավականին համեստ պլանավորում, քանի որ տեսլականը տնտեսման հետ կապված՝ ավելին է, քան պլանավորել են:
Բուենոս Այրեսի ոստիկանությանը դատավորի որոշմամբ խուզարկել է արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռնեկյանի սեփական տունը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի մի շարք գրասենյակներ, վկայակոչելով արգենտինյան լրատվամիջոցները Ազատության կայքում տեղեկացնում է Դիեգո Կարամանուկյանը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՍԱՊԾ ենթակայության ներքո գտնվող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի 14 աշխատակիցների ազատել են աշխատանքից: Նրանք կարծում են, որ աշխատանքից ազատում են նախկին տնօրեն Կարեն Միրզոյանի օրոք ընդունված բոլոր կադրերը:
Աղբահանության վճարը հավաքագրելու գործառույթը ամբողջությամբ պատվիրակվել է Երևանի վարչական շրջանի ղեկավարներին, որոնք այդ լիազորությունները իրականացնելու են աշխատակազմերի միջոցով:
Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու որոշմամբ, Երևան համայնքի սեփականություն համարվող Սիսակյան փողոցի հ.4 շենքի հ.16/1` 15.7քմ ընդհանուր մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց տրվեց Արթուր Ռազմիկի Աբգարյանին:
Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 20-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կրասնոդար-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գեղամ Ա.-
Քիչ առաջ Մշակույթի նախարարության աշխատակիցներն իրենց նամակը փոխանցեցին վարչապետին ու հեռացան. Սփյուռքի նախարարության աշխատակիցները սպասում են, որ իրենց նամակը ևս կարողանան փոխանցել վարչապետին։
Վերջին 20 տարին ամբողջությամբ նվիրել եմ մեր երկրում ԱԻ համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, բնակչության ու կառավարման մարմինների իրազեկմանն ու պատրաստվածության բարձրացմանը, համակարգ գալով պատրաստի հեռուստահաղորդաշարով՝ Արտակարգ ալիքով, հետո՝ կայք, շաբաթաթերթ, ուսումնական կենտրոն:
Առնվազն երեք մարդ է զոհվել, եւս ավելի քան 20-ը՝ տուժել գնացքի եւ երթուղային ավտոբուսի բախման հետեւանքով, որը տեղի է ունեցել Սերբիայի հարավի Նիշ քաղաքի մերձակա Դոն-Մեջուրովո երկաթուղային անցուղում:
Ընտանեկան օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններով, եթե ծնողը 1 տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնելուց, ապա դա ծնողական իրավունքից զրկելու հիմք է համարվում: Փոփոխություններով ծնողական իրավունքից զրկելու համար սահմանվել են մի շարք նոր հիմքեր:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ վերջին օրերին հանրության շրջանում տարածված այն տեղեկատվությունը, որ անորոշ ժամկետով փակվելու է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը՝ դահուկադաշտի կառուցման նպատակով, չի համապատասխանում իրականությանը։
Երևանի քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամարյանի խոսքով՝ շենքը նախկինում ծառայել է՝ որպես կաթսայատուն, և սպասարկել է հարակից տարածքներում գտնվող շենքերը: Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո այն չի գործում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության կազմակերպած բաց դռների օրվա շրջանակում հյուրընկալել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված դպրոցահասակ երեխաների:
Ձեզ են դիմում երկրից ու պետությունից վիրավորված փրկարար ծառայողներ: Մարդիկ, ովքեր տարվա մեջ 365 և շաբաթը 7 օր, իսկ օրը 24 ժամ անձնուրաց ծառայում են ի շահ Հայաստանի ու նրա քաղաքացու:
: Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու տոնական միջոցառմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 25 ամյա բնակչին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Կառավարության դիմաց, բացի Մշակույթի նախարարության աշխատակիցներից, բողոքի ակցիա էին իրականացնում Սփյուռքի նախարարության աշխատակիցները:
Մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության մոտ: Նրանք դժգոհ էին կառավարության որոշումից, որով նախատեսվում է լուծարել Մշակույթի նախարարությունը:
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։